Չեխական 3 ընկերություններ միավորել են ջանքերը՝ թռչող էլեկտրական հեծանվի նախատիպը ստեղծելու համար:
Ներկայումս թռչող հեծանիվը դեռևս մշակվում է: Հետազոտողները հույս ունեն, որ ժամանակի ընթացքում հեծանվի համար կկարողանան հայտնաբերել երկար ժամանակ լիցքավորումը պահպանող մարտկոցներ, հաղորդում է Telegraph պարբերականը:
Հեծանվի տեսքը արտաքինից ոչ շատ մեծ մոտոցիկլետ է հիշեցնում: Թռչող սարքն ունի 4 պտուտակ և 2 շրջանակներ՝ առջևից և հետևից, որոնք էլ ապահովում են թռիչքը: Դրանք աշխատում են 6 շարժիչների միջոցով, որոնք էլ իրենց հերթին, «սնուցվում են» էլեկտրական մարտկոցից:
Հեծանիվը հեռակառավարման վահանակով կառավարող «օդաչու» Յան Շպատնին ասում է, որ սարքի քաշը (95 կգ) խոչընդոտներ է ստեղծում:











































