Wednesday, 15 07 2026
Ջերմաստիճանը կնվազի
15:30
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզում է եղել. 2 հոգու դուրս են բերել փլատակներից
15:10
Իրանում հայտնել են ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 7 զինվորականի զոհվելու մասին
Թուրքիան Ռուսաստանի «առջև Սուրբ Սոֆիան փակել» է
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
Ինչ անել, եթե գործատուն հրաժարվում է վճարել աշխատավարձը. արդարադատության նախարարության պարզաբանումը
14:30
Ֆոն դեր Լայենը և ԵՄ մի շարք երկրների ղեկավարներ ժամանել են Կիև
Մայրաքաղաքում և մարզերում շարունակվում են նոր դպրոցների կառուցման ու նորոգման ծրագրերը
14:10
Բաքուն հայտնում է, որ Օդեսայի ափերի մոտ անօդաչուի հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներով նավ
ՄԻՊ-ի և Նիդերլանդների դեսպանության համագործակցությամբ Զարթոնքում կազմակերպվել է մարդու իրավունքներին առնչվող իրազեկման միջոցառում
13:50
Կոնգոյում էբոլայով ախտահարվածների թիվը հասել է 2011-ի
Մեկնարկել է «Երիտասարդները հանուն խաղաղության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային առաջնորդության ծրագրին մասնակցելու հայտերի ընդունումը
13:30
Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարություն
Երևանի քաղաքապետարանի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում
13:10
Հորմուզի նեղուցը փակ կմնա «մինչև Ամերիկայի չարիքների վերջը»․ ԻՀՊԿ
400 դոլարով տելեգրամյան ալիքի միջոցով թմրամիջոց էր ձեռք բերել
Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացները պետք է առաջ շարժվեն համակարգված. Թուրքիայի ԱԳՆ
Չենք մոռանում, չէ՞, ՀԴՄ-ի մասին․ վարչապետ
12:30
Իրանում ԱՄՆ-ը հարվածից զոհվել է 30 մարդ
Հայ գիտնականի մասնակցությամբ հետազոտությունների շրջանակում հաջողվել է բացառիկ ճշգրտությամբ չափել տարածաժամանակային քարշի երևույթը
12:10
Պարսից ծոցի երկրներից օրական արտահանվում է 15 միլիոն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարար
Ռուս-ուկրաինական պատերազմը «թուրքական աշխարհի» հակառուսական համախմբում է խթանել
11:50
Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն հասել է Իրանի դեմ գործողության հիմնական նպատակներին
ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում
11:30
Այս պարտությունը ծանր է, բայց մեր թիմը երիտասարդ է. Մակրոն
Այսօր կկայանա աշխարհահռչակ վիրտուոզ շեփորահար Իբրահիմ Մաալուֆի բացառիկ մենահամերգը
11:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 4734-ի
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում
10:50
ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ

Խառնաշփոթ

Հայաստանի քաղաքական դաշտում խառնաշփոթ է: Աշխարհաքաղաքական և ներքաղաքական զարգացումների հանդեպ երբեմնի անհաղորդ և անտարբեր հայ քաղաքական միտքը քառօրյա պատերազմից հետո պատեպատ է զարնվում  անկանխատեսելիության և անսպասելիության սառը քամիների հորձանքում: ՀայաստանՂարաբաղի սահմաններից հեռու այս անկայուն և կարճատև թվացող խաղաղությունը ոչ միայն վրդովվել է ներքաղաքական անդորրը (ավելի ճիշտ՝ նինջը), այլև ամբողջվին բացահայտել է ներկա հայ քաղաքական մտքի խեղճությունը: Ներհայաստանյան դաշտում ցանած քաղաքական անհեռատեսության և կարճամտության, շաղակրատանքի և դեմագոգիայի, միանձնյա կառավարման և թույլատրված քաղաքական ազատության սերմերն առատ բերք են տվել՝ ի ցույց դնելով ՀՀ քաղաքական իշխանության և ընդդիմության ողջ անխոհեմությունը և ապաշնորհությունը գերբարդ աշխարհաքաղաքական իրադարձությունների հորձանուտում պետությունը տանելու անվտանգ և հեռատես քաղաքական ուղեգծով: Արագահաս աշխարհաքաղաքական ուժգին քամիները քանդեցին ոչ միայն քաղաքական իշխանության, այլև վերահսկվող ընդդիմության  թույլ ու ծուռումուռ քաղաքական ցանկապատերը՝ ի ցույց դնելով նրանց քաղաքական ընդհանուր կեցավայրում գոյություն ունեցող ողջ խառաշփոթը, որի շուրջպարում է այժմ հայտնվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարի փնտրտուքը:

Քառօրյա պատերազմից հետո այս մեկ ամսվա ընթացքում ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների փաղանգի քաղաքական հայտարարությունների ադամանդե փայլից ղարաբաղյան հակամարտության հեռանկարը կարող էր լուսավորվել, եթե, իհարկե, այդ փայլը չլիներ այդչափ կուրացուցիչ՝ ստիպելով գոցել մեր՝ շարքային մահկանացուներիս և քաղաքացիներիս աչքերը և շեղել մեր միամիտ մտքերի ուղղությունը ետպատերազմական ակնհայտ իրողութուններից:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման՝ հայ քաղաքական գործիչների տեսակետների բազմազանությունը կարող էր վկայել հրապարակային հասարակական բանավեճի մասին (մանավանդ որ պատգամավորները կաշկանդված չեն հրամայական մանդատով), եթե ապրիլյան պատերազմից հետո ՀՀ ԱԺ պատգամավորների հայտարարությունների բովանդակությունը ի ցույց չդներ թե՛ հայ քաղաքական մտքի խեղճությունը, թե՛ այն վտանգները, որոնք կարող են իրական սպառնալիքի վերածվել, եթե պատգամավորները որոշեն խոսքից անցնել գործի: Այդ հայտարարություններից մի քանիսն այնպիսի չարագույժ ներուժ են պարունակում, որ կարող է ի հայտ գալ ոչ միայն  ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքում՝ հիմնահատակ ավերելով Հայաստանի Հանրապետության՝ առանց այդ էլ խարխուլ դիրքերն արտաքին աշխարհում:

Ապրիլի 21-ին Հայաստանի հասարակությունը հանկարծակիի եկավ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հայտարարությունից, որն արել էր ի հակադրություն «Ոչ մի թիզ հող թշնամուն» հանրային պահանջ-կարգախոսի: «Մի թիզ այս կողմ, մի թիզ այն կողմ՝ կարող է էական դերակատար չլինել»,-հայտարարեց հողահավաքի հարատև պահանջով հանդես եկող կուսակցության ներկայացուցիչը: Այս հայտարարությունից տասը օր անց՝ մայիսի 1-ին, Աղվան Վարդանյանն ընտրվեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ՝ կարծես դրանով իսկ վերահաստատելով «Մի թիզ այս կողմ, մի թիզ այն կողմ» դիրքորոշման՝ ՀՅԴ կուսակցական վավերացումը: ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղարի աղմկահարույց հայտարարությունը թերևս անսպասելի չլիներ, եթե Դաշնակցությունը Հայաստան վերադառնալուց հետո չդառնար ազգային խնդիրների և ղարաբաղյան հակամարտության կարգավորման՝ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ուղեգծի անզիջում ընդդիմախոսն ու գաղափարաքաղաքական հակառակորդը: ՀՅԴ-ն այժմ ՀՀ կառավարող կոալիցիայի երկու կուսակցություններից մեկն է:

Ապրիլի 26-ին հանրությունը ցնցվեց ԱԺ-ում մեծամասնություն կազմող և կոալիցիայի անդամ կուսակցության՝ ՀՀԿ բարձրաստիճան ներկայացուցչի հայտարարությունից: ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, անդրադառնալով հակամարտության կարգավորմանը և նշելով, թե Հայաստանը պատրաստ է փոխզիջումների, ի լուր ադրբեջանցիների հայտարարեց. «Մենք ձեր հողերը կամ այն հողերը, որոնց վրա մենք այսօր այդ իրավունքը չունենք, մենք այդ հողերը չենք ուզում»:

Նաղդալյանի հայտարարությունն անարգանք էր վերջին ամսվա ընթացքում հայկական կողմի շուրջ հարյուր զոհերի, ընդհանրապես, վերջին 25 տարվա ղարաբաղյան պատերազմների բոլոր  տարիների զոհերի հիշատակի հանդեպ: Այդ հայտարարությանը հաջորդող օրերին Նաղդալյանի հրաժարականի պահանջները հեղեղի պես ողողել էին հասարակական դաշտը՝ լցվելով պաշտոնական Երևանի միջանցքները: Սակայն Երևանն անդրդվելի էր. Նաղդալյանը դեռ շարունակում է պաշտոնավարել: Հերմինե Նաղդալյանի այդ հայտարարությունը գործող ական է, որ դեռ պայթելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհին:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հայտարարությունների առումով իրավիճակն ավելի բարվոք չէ նաև խորհրդարանական ընդդիմության ճակատում: Քառօրյա պատերազմից մի քանի օր անց՝ ապրիլի 8-ին, Աժ ՀԱԿ խմբակցության խաղաղապահ ջոկատը՝ Լևոն Զուրաբյանի գլխավորությամբ, անդրադառնալով Ղարաբաղ-Ադրբեջան սահմանագոտում խաղաղարարների տեղակայմանը, հայտարարեց,. «Մենք կողմ ենք, ոչ ոք երբեք դեմ չի եղել խաղաղապահներին: Դա երաշխիք է գործողությունների չվերսկսման համար»: Ակնհայտ էր, որ խոսքը ռուս խաղաղարարների մասին էր, թեպետ հստակ էր նաև ցանկացած դրոշի տակ հանդես եկող խաղաղարարների տեղակայման ոչ միայն անթույլատրելիությունը, այլև դրա աշխարհաքաղաքական անհնարինությունը: ՀԱԿ-ը Հայաստանում միակ քաղաքական ուժն էր, որը շտապեց համաձայնություն տալ խաղաղարարների տեղակայմանը: Նույնիսկ Սերժ Սարգսյանը, ով նախկինում հակամարտության կարգավորման Կազանի սկզբունքներով համաձայնություն էր տվել խաղաղարարների տեղակայմանը, արդեն ապրիլի 25-ին Blooomberg-ին տված հարցազրույցում, անդրադառնալով ռուս խաղաղարարների տեղակայմանը, նշել էր. «Գիտեք, ես այդպիսի հնարավորություն չեմ տեսնում: Եթե բանակցություններ չկան, ռուսական զորքն ինչպե՞ս պետք է հայտնվի Ղարաբաղում կամ  Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի  միջև»:  Արտաքին քաղաքականության շուրջ սա միակ տարակարծությունն  էր, որն առկա էր ընդդիմադիր ՀԱԿ-ի և գործող իշխանությունների միջև: ՀԱԿ խմբակցության քարտուղարը, իհարկե, համերաշխություն էր շտապում հայտնել նախևառաջ Մոսկվային, որի ռազմաքաղաքական ուղեգծին Հայաստանում միշտ ջերմեռանդորեն աջակցել է: Զուրաբյանի այս վտանգավոր հայտարարությունը սակայն արագորեն մոռացվեց Ղարաբաղի գլխին կախված արտաքին վտանգի մեծացմանը զուգահեռ:

Սակայն ՀԱԿ-ում միայն խաղաղապահ ջոկատը չէր, որ արթուն էր: Այնտեղ նաև  ռազմատենչ ազգայնական նոր դեմք էր երևում: Ավելի շուտ, այդ դեմքը վաղուց կար ՀԱԿ-ում և ՀՀ քաղաքական դաշտում: Երբեմնի համոզված լիբերալ գործիչ, ՀՀ նախկին վարչապետ, այժմ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ  Հրանտ Բագրատյանն ապրիլի 29-ին ի լուր Ադրբեջանի հայտարարեց. «Հայաստանը միջուկային զենք ստեղծելու բոլոր հնարավորություններն ունի», ավելին՝ «Այդ զենքն արդեն ստեղծված է»: Հրանտ Բագրատյանը հավանաբար մոռացել էր հարևան Իրանի միջուկային ծրագրի հռչակումից հետո այդ երկրի նկատմամբ ծայր առած միջազգային պատժամիջոցները, այդ երկրի միջազգային մեկուսացումը, ՄԱԳԱՏԷ-ի պարբերական ստուգումները: Իրավիճակը չփրկեց նաև մայիսի 10-ին ԱԺ փոխնախագահ Էդվարդ Շարմազանովի՝  «Հայաստանը միջուկային զենք արտադրելու մտադրություն չունի» հայտարարությունը: Նույն օրը ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի խոսնակ Մայա Կոսյանչիչը հայտարարեց, թե Եվրահանձնաժողովը մտադիր է ստուգել Հայաստանի՝ միջուկային զենք ունենալու մասին տեղեկությունները. «Ես պետք է ստուգեմ: Դուք գիտեք մեր դիրքորոշումը միջուկային զենքի չտարածման վերաբերյալ:  Դուք ծանոթ եք մեր մոտեցմանը: Այն շատ պարզ է» (http://armtimes.com/hy/read/85268):

Միջուկային զենք ունենալու մասին Բագրատյանի հայտարարությունը դեռ կարող է լրջորեն հարվածել Հայաստանի՝ առանց այն էլ թույլ միջազգային վարկին:

Սակայն նորահայտ ազգայնական գործիչ Հրանտ Բագրատյանի ռազմաքաղաքական գործունեությունը դրանով չի ավարտվում: Ավելի վաղ նա ԱԺ մեկ այլ պատգամավորի հետ հանդես էր եկել Ղարաբաղի անկախությունը ճանաչելու օրենսդրական նախաձեռնությամբ, որին վերջերս կառավարությունը դրական եզրակացություն տվեց: Ղարաբաղի անկախության ճանաչման նախանձախնդիր գործիչներն անտեսում են այն հնարավոր վտանգները, որոնց առջև կարող է հայտնվել Հայաստանի Հանրապետությունը արտաքին աշխարհում: Հայաստանի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչումը ոչ միայն ոչինչ չի ավելացնելու ճանաչման գործընթացին, այլև կարող է վերածվել Հայաստանի անվտանգության լուրջ սպառնալիքի: (Սակայն սա այլ խոակցության նյութ է):

Քաղաքական հոգեբանության համաձայն՝ պատերազմները, արտակարգ և ճգնաժամային իրավիճակները բացահայտում են անհատի իրական ունակությունները, վարքագիծը, հոգեվիճակը, որոնք կարող են մինչ այդ թաքնված և անհայտ լինել: Քառօրյա պատերազմը ի ցույց դրեց ոչ միայն մինչ այդ հանրությանն անհայտ քաղաքացիների սխրանքների և հերոսության պատրաստակամությունը, այլև հանրությանը հայտնի քաղաքական գործիչների իրական՝ վհատեցնող և մերժելի վարքագիծը՝ բացահայտելով այդ գործիչների մարդկային և քաղաքական որակները:

Ազատագրված տարածքները թիզ առ թիզ կամ փաթեթով հանձնելու պատրաստ կամ քաղաքական սնապարծությյամբ աչքի ընկնող ԱԺ պատգամավորներին պատերազմը բացահայտեց  հենց այնպիսին, ինչպիսին նրանք իրականում կան: Պատկերը կարող էր անչափ հիասթափեցնող և հուսահատեցնող լիներ, եթե չլիներ այդքան ծանոթ և …վտանգահարույց:

 

Հեղինակը Մամուլի ազգային ակումբի նախագահն է

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում