Saturday, 27 06 2026
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում
Գիշերային շրջայց․ կազմվել են արձանագրություններ
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՔԿ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
Կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
00:10
Իսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
23:50
Լիբանանում հրամայել են հեռացնել Իրանի հոգևոր առաջնորդների պատկերներով վահանակները
ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին
Փաշինյանը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. Զախարովա
Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է
23:10
Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ
Երկու դատավորների մասնակցության անհնարինության հիմքերը նույնական չեն Սեդա Սաֆարյանի դեպքում
Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Սուրիկ Խաչատրյանը զենքերն օգտագործել է հաճույքների՞ համար

Հունիսի 2-ի կեսգիշերին Գորիսում հնչած կրակոցներին և դրան հաջորդած զարգացումներից հետո մթնոլորտը կտրուկ փոխվել է: Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը: Նա հերքել է տեղեկություններն այն մասին, թե Սյունիքում տիրում է վախի մթնոլորտ: «Այդպիսի բան գոյություն չունի, Գորիսն իրա խաղաղ կյանքով է ապրում: Անշուշտ ամեն ինչ հանդարտվել է»,- ասել է Նելսոն Ոսկանյանը:

Հարցին, թե ինչով է զբաղված Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը, արդյոք հանդիպել է նրա հետ, Գորիսի քաղաքապետը տվել է հետևյալ պատասխանը. «Այո, իրա սովորական գործերով, գիտեք, որ ժամանակավոր պաշտոնաթող է եղել, ինքը իրա առօրյա կյանքով է ապրում: Ինչ կա, մարդը իրա կյանքով է ապրում, էլի»: Ըստ երևույթին Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը տեղյակ չէ, որ Սուրեն Խաչատրյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, և որ օրեր առաջ ՀՀ կառավարությունը այն հաստատել է:

Ի դեպ, Նելսոն Ոսկանյանը հերքել է նաև Սուրեն Խաչատրյանի և նրա մերձավորների, հատկապես որդիների կատարած չարագործությունները՝ այս առումով նշելով. «Հարգելիս, ես արդեն 25 տարի է շփվում եմ մեր Սուրեն Սերգեյիչի հետ, և կյանքում այդպիսի բան չեմ տեսել, մարդը կարգապահ, պահանջկոտ մարդ ա»:

Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը հայտարարել է, որ Սուրեն Խաչատրյանի տանից հայտնաբերված զենքերը եղել են որսորդական, և քանի որ Սուրեն Խաչատրյանը մենակ չի գնում որսի, զենքերն էլ շատ են եղել: «Եթե Ձեր կարիքների, հաճույքների համար, որսորդության համար… Դուք չե՞ք ունենում զենք, կամ եթե երեք հոգով եք գնում որսի, մի զենքո՞վ եք գնում, որսորդական զենքեր են, ուրիշ բան չկա, իսկ որսորդական զենքերն էլ օրենքը թույլ է տալիս»,- մեզ հետ զրույցում ասել է Նելսոն Ոսկանյանը:

Ըստ Գորիսի քաղաքապետի՝ սյունեցիները դեմ չեն լինի, որ Սուրեն Խաչատրյանը դարձյալ նշանակվի մարզպետ:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին, ժամը 00:10-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան բակում հնչել էին կրակոցներ, ինչի հետևանքով սպանվել էր Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը: Վերջինիս հարազատ եղբայրը ևս վիրավորվել է և շարունակում է բուժում ստանալ հիվանդանոցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում