Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան ներկայացրեց իր նոր մարզահագուստը, որով հանդես կգա «Ուիմբլդոն-2013»-ի շրջանակներում:
Մրցաշարը, հիշեցնենք, կմեկնարկի հունիսի 27-ին և կավարտվի հուլիսի 7-ին:
Ինչպես հայտնի է, մեծ համբավ վայելող մրցաշարի բոլոր մասնակիցները պետք է հանդես գան բացառապես սպիտակ մարզազգեստով:








































