Օքսվորդի համալսարանի ղեկավարությունը որոշում է կայացրել ուսումնական հաստատության քոլեջներից մեկը չանվանակոչել Մարգարետ Թետչերի պատվին: Ինչպես հաղորդում է The Daily Telegraph-ը, նման հայտարարությամբ հանդես է եկել համալսարանի կանցլեր Քրիս Փաթենը:
Լորդ Փաթենը, ով Թետչերի կառավարությունում զբաղեցրել է միջազգային զարգացման նախարարի պաշտոնը, հայտարարել է, որ դրա համար անհրաժեշտ էր հիմնել նոր քոլեջ և զգալի միջոցներ ծախսել:
Նա նշել է, որ որպես այլընտրանք՝ կարելի էր խնդրել անվանափոխել Հիսուս Քրիստոսի պատվին անվանված քոլեջներից մեկը:
«Ինչպես ինձ է թվում, չնայած նրա բոլոր արժանիքներին, անտեղի կլիներ խնդրել անվանափոխության մասին»,- հավելել է նա:
Համալսարանին խնդրել են հավերժացնել Թետչերի հիշատակը 2013 թ. ապրիլի 8-ին նրա մահից անմիջապես հետո: Մայիսին լորդ Փաթենն արդեն նպաստել է, որպեսզի Սոմերվիլի քոլեջում հաստատվի Մարգարետ Թետչերի անվան կրթաթոշակ: Փաթենն այս կրթաթոշակն անվանել է «ամենակարևոր հարցը» համալսարանի համար՝ քաղաքական գործչի ժառանգությունը պահպանելու շրջանակներում:









































