Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Հոլի Բերին սրտի տակ կրում է տղա երեխայի: Տեղեկությունը հայտնել է Օլիվյե Մարտինեսը՝ երեխայի հայրը: Դերասանը հարցազրույց է տվել People ամսագրին՝ հայտնում է storystar.ru-ն:
Օլիվյեն ծնունդով Ֆրանսիայից է, այդ իսկ պատճառով նրա որդին նույնպես ապրելու է Ֆրանսիայում, սակայն երեխան լինելու է ամերիկացի: Այսինքն՝ երեխան կծնվի Ամերիկայում, ապա բնակության կմեկնեն Ֆրանսիա:
Զույգն արդեն 2 տարի միասին է ապրում ԱՄՆ-ում: Այս ամբողջ ընթացքում ֆրանսիացի դերասանը համոզում էր Բերիին հեռանալ Ամերիկայից: Դերասանուհին դեմ չէր, սակայն դեմ էր նրա նախկին ամուսինը:









































