Բյուջեն գրպանող անձինք պետք է պատժվեն. այս մասին այսօր ԱԺ բրիֆինգի ընթացքում հայտարարեց ԱԺ ՕԵԿ խմբակցության ներկայացուցիչ Հեղինե Բիշարյանը՝ անդրադառնալով գարնանային նստաշրջանին և երեկ ԱԺ-ում ներկայացված ՎՊ հաշվետվությանը:
Հեղինե Բիշարյանն ասաց, թե ՎՊ զեկույցից պարզ է դառնում, որ բավարար հետևություններ չեն անում այն կազմակերպությունները, որոնք խախտումներով են շարունակում աշխատել: Նրա կարծիքով՝ ՎՊ զեկույցում ներկայացված խախտումները պետք է ուղարկվեն համապատասխան մարմիններին, և բյուջեն գրպանող անձինք պետք է պատժվեն:





































