Կիևի «Դինամո»-ի մարզիչներից մեկը՝ Սերգեյ Ռեբրովը, խոսել է Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին, ով ճանաչվել է Ուկրաինայի Պրեմիեր Լիգայի 2012/13թթ մրցաշրջանի լավագույն ռմբարկու՝ սահմանելով ռեկորդ (25 գոլ):
«Միանշանակ, Մխիթարյանն արժանի է լավագույն ռմբարկուի կոչմանը: Խաղընկերները բազմաթիվ գոլային պահեր են ստեղծում, իսկ նա կարողանում է արագորեն ներխուժել հակառակորդի տուգանային հրապարակ և եզրափակել գրոհները:
Եթե Մխիթարյանը մնա «Շախտյոր»-ում, շատ հավանական է, որ հաջորդ մրցաշրջանում ևս մասնակցի ռմբարուների պայքարին»,- Ռեբրովի խոսքերը մեջբերում է Sportobozrevatel-ը:








































