Իսպանիայի ազգային հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասի կարծիքով` աշխարհի 2014 թվականի առաջնությունը մի շարք ֆուտբոլիստների համար կարող է վերջին մրցաշարը դառնալ ազգային հավաքականի կազմում: Կասիլյասը նկատի է ունեցել ֆուտբոլիստների տարիքը:
«Ես նախատեսում եմ ավարտել ելույթներս ազգային հավաքականի կազմում 2014 թվականին: Մենք հաշվի ենք առնում մեր տարիքը: Նկատի ունեմ ինձ, Չավիին, Խաբի Ալոնսոյին, Պույոլին, Վիլյային, Տորեսին:
2014 թվականի Մունդիալը վերջին մրցաշարը կդառնա մեզ համար: Կարելի է միայն պատկերացնել, թե ինչ կկատարվի, եթե մենք հաջող հանդես գանք»- ասել է Կասիլյասը:


































