Twitter միկրոբլոգների ցանցն ամերիկյան Vizify-ի հետ համատեղ գործարկել է պրոմո-տեսահոլովակի ստեղծման գործառույթ, որը կօգնի պոտենցիալ բաժանորդների մոտ առաջին տպավորություն ստեղծել օգտատիրոջ էջի մասին, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Twitter-ի հաղորդագրությանը:
#FollowMe գործառույթը թույլ է տալիս օգտատիրոջ թվիթների, նրա մշտական ընթերցողների ցուցակի, հրապարակված լուսանկարների ու տեսանյութերի մասին կարճ տեսահոլովակ պատրաստել, որը կուղեկցվի երաժշտությամբ: Տեսահոլովակը կստեղծվի ավտոմատ ռեժիմում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Twitter-ը գործարկել էր Vine տեսածառայությունը, որի օգնությամբ օգտատերերը կարող են ստեղծել կարճ տեսահոլովակներ՝ iOS և Android օպերացիոն համակարգերով բջջայիններից: