Samsung-ը պատրաստվում է Ֆինլանդիայում բացել սեփական հետազոտությունների և մշակումների կենտրոն: Սկանդինավյան տարածաշրջանում կորեացիների առաջին գիտական համալիրը կտեղակայվի Էսպո քաղաքում՝ այնտեղ, որտեղ գտնվում է Windows Phone թողարկող մրցակից Nokia-ի գլխավոր գրասենյակը:
Ընկերությունը ավելի մանրամասն տեղեկություններ կհայտնի ավելի ուշ:
IT ընկերությունների՝ Ֆինլանդիայի նկատմամբ հատուկ հետաքրքրությունը բացատրվում է նրանով, որ այնտեղ են հավաքվել այս ոլորտի բարձրակարգ մասնագետները:











































