ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, որը ներկայում գտնվում է Հոնկոնգում, գաղտնազերծել է նոր տեղեկություններ ամերիկյան հետախուզության գործողությունների մասին:
Ինչպես South China Morning Post–ին հայտնել է 29-ամյա Սնոուդենը, ԱՄՆ-ը միայն վերջերս ողջ աշխարհում 61 հազար ցանցահենային օպերացիաներ է իրականացրել:
Սնոուդենի խոսքով՝ իրենք ներթափանցում են խոշոր սերվերներ, ինչը նրանց թույլ է տալիս հասանելի լինել հարյուր հազարավոր համակարգիչների միջև տվյալների փոխանակությանը՝ առանց յուրաքանչյուրը առանձին կոտրելու անհրաժեշտության:
Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները հետաքննում են, թե որտեղից կարող էին Սնոուդենի մոտ հայտնվել հետախուզական հարցերով հատուկ դատարանի փակ որոշումների պատճենները:










































