Sunday, 28 06 2026
Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը թևակոխել է շինարարության փուլ
16:15
ԱՄՆ ավիահարվածները ՄԱԿ-ի կանոնադրության խախտում են. Իրանի ԱԳՆ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:45
Politico. Իսրայելը կորցրել է ԱՄՆ-ի «հատուկ դաշնակցի» կարգավիճակը
Էապես աճել են կենսաթոշակների չափերը, ներդրվել նոր աջակցության մեխանիզմներ. առանցքային փաստերը՝ գրաֆիկական պատկերներում
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան
Լուկաշենկոն Պուտինի «կցորդը» չէ
Հայաստանում ընտրական գործընթացին Արևմուտքի միջամտությունը աննախադեպ է․ Մեդվեդև
14:30
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
Իսրայելի կառավարությունը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում

Հանդիպումը չի կայացել Ալիևի պատճառով. մամուլ

«Հրապարակ»-ի տեղեկություններով, Սարգսյան-Ալիև հունիսի 12-ին նախատեսված հանդիպումը չի կայացել Ալիևի պատճառով, որը չի ցանկացել Ադրբեջանում հոկտեմբերին տեղի ունենալիք ընտրությունների նախաշեմին իր «կրուտոյ-ռազմատենչ» իմիջը փոխարինել բանակցությունների սեղանի շուրջ նստած, զիջումների պատրաստ «bad boy»-ի իմիջով:

Բայց որպեսզի առնի այդ հանդիպման մոդերատոր Ջոն Քերրիի` ԱՄՆ պետքարտուղարի սիրտը, Ադրբեջանն իմիտացիոն-հանդիպակաց քայլով առաջարկել է Հայաստանին գազ` տարածքների դիմաց: Ի՞նչ բլեֆ էր դա. «Հրապարակ»-ը հարցրել է նախկին ԱԳ նախարար, ՄԱԿ-ում ՀՀ նախկին ներկայացուցիչ Ալիկ Արզումանյանին: «Իրենց պատկերացմամբ, եթե Հայաստանը գնա զիջումների, իրենք էժան գազ կապահովեն Հայաստանի համար»:

Բայց չէ՞ որ ձեր ժամանակ Հայաստանը չհամաձայնեց նույնիսկ երկու գյուղ զիջել` հանուն դարի պրոյեկտի` Բաքու-Ջեյհան նավթամուղի: «Հիմա էլ չեմ կարծում, որ որևէ մեկը զիջման կգնա, պարզապես պարբերաբար այդ տիպի հարցեր դրվում են շրջանառության մեջ, իսկ այս պահի համար մտածում են, քանի որ Ռուսաստանը գազի գինը բարձրացրեց, որոշ դիվիդենտներ կշահեն, չնայած իրենք էլ լավ գիտեն, որ Հայաստանը չի համաձայնի դրան, բայց դե` «պապիտկա նե պիտկա». իրենց իրավունքն է առաջարկելը, մերը` մերժելը»,- ասել է Ա. Արզումանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում