Saturday, 04 05 2024
13:15
Kartes Analytica-ին շնորհվել է Տիեզերական գործունեության լիցենզիա
Բաքվում ԱՄՆ դեսպանը կայցելի՞ Շուշի
12:45
Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ
Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթերը
Վոլոդինը վիրավորական արտահայտություններ է արել Բայդենի և Զելենսկիի հասցեին
Գյումրիում այրվել է տուն. հայտնաբերվել են 5 և 3 տարեկան երեխաների դիեր
11:45
Նավթի գները նվազել են. 03-05-24
Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին
Խիստ դատապարտելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը. ՀՀ ՄԻՊ
Աշտարակում տներից մեկի բակում քաղաքացին ընկել է մոտ 3 մետր փոսի մեջ և մահացել
Գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով հենապատը փլուզվել է
Ադրբեջանին իր գծած սահմանից դժվար կլինի հետ կանգնել․ Արևմուտքի ձեռքը զարկերակի վրա է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Մեր շահերից է բխում Հնդկաստան-Իրան մերձեցումը. լոգիստիկ «խցանումներ» չեն առաջանա
Ադրբեջանը Հայաստանի ԶՈւ դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ
Կապիտալի արտահոսքը աճել է 55 տոկոսով, արտահանումը դեպի ԵԱՏՄ՝ 10 անգամ
Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ. «Հրապարակ»
Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ»
Եվրահանձնակատար Բորելի հայտարարությունը: Հայաստանն էլ մտածելու բան ունի
Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը. «Ժողովուրդ»
Համայնքային ոստիկանություն կստեղծեն. «Հրապարակ»
Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող. «Ժողովուրդ»
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել. «Ժողովուրդ»
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում

Ամուսնու ծեծից հուսահատված Կարինեն անչափահաս որդու ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել ամուսնուն

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ընթանում է Կարինե Աբազյանի գործի դատավարությունը:

Քրեական գործի դատաքննությունը հայտարարվել էր ավարտված, դատարանն անցել էր դատական վիճաբանություններն ունկնդրելուն և ամբաստանյալի վերջին խոսքը լսելուն, երբ մեղադրող Արմեն Չիչոյանը միջնորդել է վերսկսել դատաքննությունը և նշանակել դատահոգեբանական փորձաքննություն՝ իրավախախտումը կատարելու պահին Կարինե Աբազյանի հոգեկան վիճակը պարզելու համար:

Ամբաստանյալ Աբազյանն ու տուժող Դավթյանը չեն առարկել: Դատարանը, գնահատելով արդարադատության շահը, բավարարել է մեղադրողի միջնորդությունը, վերսկսել դատաքննությունը և նշանակել դատահոգեբանական փորձաքննություն:

Ելնելով գործի հանգամանքներից՝ Կարինե Աբազյանի նկատմամբ դատահոգեբանական փորձաքննություն պետք է նշանակվեր դեռ նախաքննության փուլում: Բայց լավ է ուշ, քան երբեք: Հնարավոր է, որ դատահոգեբանի տված եզրակացությունը հիմք տա՝ ամբաստանյալի արարքը վերաորակելու, ճիշտ քրեաիրավական գնահատական տալու համար:

Կարինե Աբազյանը խոհանոցային դանակով երկու հարված է հասցրել և տուժողի առողջությանը պատճառել ծանր վնաս:

Աբազյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Տուժողը ոչ այլ ոք է, եթե ոչ՝ Կարինե Աբազյանի ամուսինը՝ Արմեն Դավթյանը:

Կարինե Աբազյանը, չխորանալով իրավաբանական ու հոգեբանական նրբությունների մեջ, իրեն մեղավոր է ճանաչել ամուսնու առողջությանը ծանր վնաս հասցնելու համար:

Նա Արմենի հետ ամուսնացել է 2000 թվականին: Համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ունեցել են մի տղա, մի աղջիկ: Երեխաներն անչափահաս են:

2008 թվականին Կարինեն ու Արմենն ամուսնալուծվել են, որոշ ժամանակ բնակվել առանձին: Սակայն հետագայում, ըստ երևույթին՝ հայկական՝ «հանուն երեխաների» սկզբունքի ճնշման տակ, նորից միացել են ու բնակվել համատեղ:

Բայց դեռ հարց է՝ դա հանո՞ւն, թե՞ ընդդեմ երեխաների է եղել, որովհետև ծնողների անվերջ վիճաբանությունները, հոր կողմից մորը ծեծելը, ապա և ներկայացվող հանցագործությունը տեղի են ունեցել երեխաների աչքի առաջ՝ նրանց հոգեկան ծանր ապրումներ պատճառելով ու անմոռանալի դառը հիշողություններ թողնելով:

Անչափահաս երեխաների ցուցմունքներով՝ ծնողները հաճախ են վիճաբանել, հայրը մշտապես ծեծի է ենթարկել իրենց մորը:

Ըստ Կարինեի՝ համատեղ կյանքի ընթացքում ամուսինը գրեթե չի աշխատել, չի հոգացել երեխաների կարիքները, ինչի պատճառով էլ իրենք անհաշտ են եղել, պարբերաբար վիճել են իրար հետ:

2012 թվականի դեկտեմբերի 29-ին Կարինեն տանն է եղել, ինչպես շատ հայ տանտիկիններ, զբաղվել է ամանորյա տոնական նախապատրաստություններով, որ ուրախացնի երեխաներին:

Ժամը 19-ն անց 30-ի սահմաններում տուն է եկել ամուսինը: Կարինեն նրանից պահանջել է երեխաների՝ նախորդ օրը ստացված նպաստի գումարը՝ գոնե անհրաժեշտ նվազագույն գնումները կատարելու համար:

Արմենը հրաժարվել է գումար տալուց: Նա գոռգոռացել է, անպատվել կնոջը, պահանջել է, որ կինը երեխաներին վերցնի ու հեռանա տնից:

Վիճաբանություն է սկսվել: Արմեն Դավթյանը հյուրասենյակում դրված աթոռը վերցրել ու երեխաների ներկայությամբ այնպես է հարվածել կնոջ մեջքին, որ աթոռը կտոր-կտոր է եղել:

«Հերոսական» ամուսինը դրանով չի բավարարվել, նա վերցրել է ջարդված աթոռի ոտքն ու դրանով հարվածներ հասցրել կնոջ գլխին ու մարմնի այլ մասերին:

Ցավից ու ապրումներից Կարինեն ուշագնաց է եղել: Նրա երեխաները ջուր են լցրել մոր վրա, որ ուշքի բերեն:

Երբ Կարինեն ուշքի է եկել, վազել է խոհանոց, վերցրել խոհանոցային դանակն ու վազել դեպի ամուսինը:

Արմենն այդ ժամանակ կանգնած է եղել միջանցքում: Կարինեի հարձակմանը նա չի սպասել, երևի սովորական է եղել անմռունչ կնոջը ծեծելն ու «փառավորված»՝ տանը շրջելը:

Այս անգամ Կարինեի մեջ ինչ-որ բան տակնուվրա է եղել: Նա դանակը ձեռքին հարձակվել է, դանակով հարվածել ամուսնու որովայնին: Որդու ներկայությամբ: Դուստրը փախել էր ննջարան: Իսկ անչափահաս տղան տեսել է դանակի հարվածները, արյունը, լսել է, թե ինչպես է հայրը բղավում:

Կարինեն չի հիշում, թե քանի հարված է հասցրել ամուսնուն: Կնոջ ուշագնացությունը, հիշողության կորուստը, տևական ժամանակ ճնշվածի ու ծեծվողի հոգեվիճակում գտնվելը կարող են ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակի մասին վկայել, ահա թե ինչու է անհրաժեշտ ամբաստանյալի նկատմամբ դատահոգեբանական փորձաքննության կատարումը:

Ըստ քրեական գործի՝ Կարինեն սկզբում հարվածել է ամուսնու որովայնի ձախ հատվածին, հետո կրծքավանդակի հետին մակերեսին:

Այս անգամ էլ Արմենն է ընկել: Կարինեն ու անչափահաս որդին օգնել են, նրան ոտքի կանգնեցրել, նստեցրել են բազկաթոռին:

Այնուհետև տեսնելով, որ ամուսնու վիճակը վատանում է, Կարինեն նրան տեղափոխել է հիվանդանոց:

Արմեն Դավթյանի կյանքը փրկվել է:

Կարինե Աբազյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Դատահոգեբանական փորձաքննության ավարտից ու եզրակացության ստացումից հետո դատաքննությունը կշարունակվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում