Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Իշխանափոխություն՝ ԱԺ-ում

Հայաստանի Ազգային ժողովի նիստին այսօր հետևողների մոտ երևի այնպիսի տպավորություն էր, որ կա՛մ խոսքն ինչ-որ եվրոպական զարգացած երկրի խորհրդարանի մասին է, որտեղ ոչինչ չեն թաքցնում և չեն հանդուրժում անօրինականությունները, կա՛մ Հայաստանում իշխանափոխություն է տեղի ունեցել, և իշխանության է եկել ընդդիմությունը: Պետք էր միայն լսել, թե ինչպես էր բյուջետային մսխումների մասին հայտարարում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, և թե ինչպես էին պատգամավորները՝ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, կոչ անում պատժել «թալանչիներին», «լափողներին»: ԱԺ նախագահին լսողը կմտածեր, որ նա ԱԺ նիստից առաջ սուրճ է խմել կամ ընթրել է Արշակ Սադոյանի հետ՝ փոխ առնելով նրա լավագույն տարիների բառակապակցություններն ու բառերը: Հովիկ Աբրահամյանը բյուջեի միջոցները չարաշահողներին անվանում էր «թալանչիներ» ու «բյուջեն լափողներ»:

Մի խոսքով, իսկական իդիլիա, որին կողքից հետևող անտեղյակը կարող էր նայել ու զարմանալ, թե ինչ տգետ է հասարակության մեծ մասը, որ այս իշխանություններին չի ընտրում և ստիպում է նրանց կեղծել ընտրությունները, որպեսզի հետո էլ նման անձնվեր ձևով պայքարեն բյուջետային միջոցները «լափողների» դեմ: Իրականում, սակայն, հասկանալի է, որ Ազգային ժողովում լրիվ այլ բան է տեղի ունենում: Ըստ որում, սա թատրոն անվանել չի կարելի: Այսպես քաղաքացիների աչքերին թոզ չեն փչում, որ իբր պայքարում են բյուջետային միջոցները փրկելու համար: Ոչ, իրականում պայքար իսկապես կա, սակայն պարզապես այս պայքարն իշխանության ներքին թևերի մեջ է, թե ով է պատասխան տալու բյուջեի համար: Այսինքն, ակնհայտ է, որ ինչ-որ թև պետք է պատասխան տա չարաշահումների համար, որոնք ընդհանուր առմամբ մոտ 70 միլիարդ դրամ են՝ 2012 թվականի համար՝ ըստ Իշխան Զաքարյանի կառույցի տվյալների:

Խնդիրն այն է, որ ռեսուրսներն արագորեն նվազում են, արտերկրի կառույցներն էլ հայտարարում են, որ վարկեր այլևս չեն տալու: Եվ իշխանություններին այլ ելք չի մնում, քան ձեռնամուխ լինել բյուջետային չարաշահումների կրճատմանը: Եվ ուրեմն, ո՞ւմ հաշվին պետք է տեղի ունենան այս կրճատումները, այսինքն ո՞ւմ հաշվին պետք է նվազեն «ատկատները»: Բնական է՝ նրանց, կամ այն թևերի, այն օղակների, որոնք ամենաթույլը կլինեն: Եվ ահա, Ազգային ժողովում տեղի ունեցող քննարկումներում հենց սրանով է պայմանավորված ԱԺ նախագահի և ՀՀԿ-ականների բուռն արձագանքը, սադոյանական լեքսիկոնը, որով աչքի էին ընկնում հենց ՀՀԿ-ականները, ինչն ըստ էության զավեշտալի է, որովհետև ոչ միայն այդ մարդիկ ուղղակիորեն կապված են բուջետային միջոցները տնօրինող պաշտոնյաների հետ, այլ կարող են շատ հանգիստ կերպով բարձրացնել վերահսկողական արդյունավետությունը, եթե ուզում են:

Սակայն նման խնդիր չկա: Խնդիր կա իշխանության ներսում հնարավորինս պինդ ատամներ ցույց տալու, որպեսզի չհայտնվեն թույլ օղակի դերում: ԱԺ նախագահն ու առանձին պատգամավորներ հենց այս խնդիրն էին լուծում իրենց կոշտ արձագանքով, որովհետև հակառակ դեպքում, իհարկե, կարող են թույլ օղակ համարվել, և բյուջետային մսխումների պատասխանը կմնա իրենց վրա, իրենց յուրայինների վրա: Բանն այն է, որ բյուջեից անմասն չէ ոչ ոք, ոչ մի ոլորտի ՀՀԿ-ական, հետևաբար ինչ-որ մեկը պետք է պատասխան տա կամ առնվազն վճարի: Մինչդեռ ոչ ոք չի ուզում վճարել մի բանի համար, որ բոլորն են արել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում