Լոնդոնի «Չելսի»-ն նոր հարցում է կատարել «Նապոլի»-ի հարձակվող Էդիսոն Կավանիի տրանսֆերի շուրջ, որի դիմաց 50 մլն եվրո են առաջարկում:
Հիշեցնենք` օրերս իտալական կողմը մերժել է անգլիացիների` 40 մլն եվրոյի և իսպանացի հարձակվող Ֆերնանդո Տորեսի իրավունքների առաջարկը: «Նապոլի»-ի ղեկավարները ցանկանում են միայն գումար ստանալ, որպեսզի հնարավորություն ունենան ձեռք բերել այլ հարձակվողի տրանսֆեր:
Հավելենք, որ Կավանիի` «Նապոլի»-ի հետ ստորագրած պայմանագրով նախատեսված հրաժարագինը 63 մլն եվրո է կազմում:








































