Tuesday, 30 06 2026
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ատկատը տեղափոխվել է ավելի խրթին բնագավառներ, ավելի նուրբ ձևով են քաշում պետբյուջեի գումարները. Իշխան Զաքարյան

Ազգային ժողովում շարունակվում են 2012 թ. կառավարության գործունեության վերաբերյալ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի ներկայացրած հաշվետվության քննարկումները:

Հաշվետվությանն անդրադառնալով՝ ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանն ասաց, թե ի վերջո կա՞ գնահատական, թե ստուգումների արդյունքում որքա՞ն վնաս է հասցվել ՀՀ-ին: Նա նշեց, որ անցել է տարիուկես, երբ հայտարարվել են այս խախտումների մասին և, ըստ էության, կառավարությունն էլ չի առարկել, այս ընթացքում բյուջե է կազմվել: «Այս խախտումները հաշվի առնվե՞լ են, ռիկսերը հաշվի՞ են առնվել, չեզոքացվե՞լ են: Կուզեմ ասեք, թե 2011 թվականից որքան շեղում է եղել ԱԺ-ում հաստատվածի և կառավարության իրականացրածի միջև: Քաղաքաշինության ոլորտի վերաբերյալ այնպիսի մեղադրանք է հնչել, որ պետք է նախարությունն արդեն փակված լիներ, բայց տեսնում ենք, որ փակված չէ: ՎՊ-ն այդ նախարարությունում չի եղել: Նախարարությո՞ւնն է մեղավոր, թե՞ կատարող շինարարն այդ խախտումների համար»,- նման հարց ուղղեց արծվիկ Մինասյանը:

Ի պատասխան՝ Իշխան Զաքարյանն ասաց, որ 2012 թ. ՎՊ-ն նախարարությունում ստուգում չի իրականացրել, իսկ իրենք, ասելով քաղաքաշինության ոլորտ, նկատի են ունեցել ողջ ոլորտը և ոլորտում աշխատող երեք հանձնախմբերին: Ըստ ՎՊ նախագահի՝ սկսած ավելի վաղ ժամանակներից մինչև վերջին բոլոր նախարարների հրամանները, բացի այսօրվա գործող նախարարից, «ինչ ասես կա, պետք է հասկանալ, թե ինչ է կատարվում այս բնագավառում»:

«Որտե՞ղ է այդ ատկատը, այդքան խոսում ենք: Շատ ավելի քիչ ենք տեսնում, տեղափոխվել է ավելի խրթին բնագավառներ, ավելի նուրբ ձևով են քաշում այդ գումարները պետբյուջեից: Տարիներով կուտակված խնդիրներ են եղել, դրանք պետք է շտկենք: Սրանք խնդիրներ են, որոնք պետք է լուծվեն, եթե իշխանությունը համարձակ մտել է այս դաշտ, պետք է լուծի: Համոզված եմ, որ մի օր՝ որոշ ժամանակ անց, հիմնական թիրախները լուծվելու են»,- այսպես պատասխանեց Արծվիկ Մինասյանին Իշխան Զաքարյանը:

Արձագանքելով՝ Մինասյանն ասաց, որ իշխանությունը համարձակ մտել է, բայց չի լուծում: «2012 թ. պետբյուջեի շուրջ 100 ծրագիր խեղումներով է տեղի ունեցել, երբ 37 մլրդ դրամի փոփոխություն է իրականացնում, իսկ դրա իրավունքը չունի: Չարիքի առանցքը անպատասխանատու վերաբերմունքն է սեփական բյուջետային միջոցների նկատմամբ»,- ասաց նա: Արծվիկ Մինասյանի այս խոսքերին Իշխան Զաքարյանը չարձագանքեց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում