Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր մերժվել է Ռուբեն Հայրապետյանի հայցն ընդդեմ Հրանուշ Խառատյանի՝ վիրավորանք պարունակող արտահայտություններ չլինելու հիմքով, 1 մլն դրամի փոխհատուցման պահանջը ևս մերժվել է:
Ռուբեն Հայրապետյանին վիրավորվել էր «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպից հետո Հրանուշ Խառատյանի Ռուբեն Հայրապետյանին ուղղված հետևյալ արտահայտությունը. «Ռուբեն Հայրապետյան, մարդ եղիր, գնա դատարան ցուցմունք տուր, այլապես նա առնետի պես փախչում է»:
Ռուբեն Հայրապետյան պահանջում էր, որ Հրանուշ Խառատյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի և փոխհատուցի պատճառված բարոյական վնասը՝ 1 մլն դրամի չափով։







































