Աշխարհում խոշորագույն առցանց մանրածախ առևտուր իրականացնող Amazon ընկերությունը սկսում է վաճառել եռաչափ տպիչներ: Ինչպես հայտնի է դարձել, խանութը բացել է բաժին, որտեղ կարելի է գնել սարքերն ու դրանց աշխատանքի համար անհրաժեշտ հումքը: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Վաճառվում են նաև ուսումնական նյութեր, ինչպես նաև օբյեկտների մոդելավորման ծրագրեր:
Գները դեռևս բարձր են՝ մոտ 2000 դոլար, սակայն դրանք արդեն նվազման միտում են դրսևորում: Փորձագետները կարծում են, որ շուկան ունի կտրուկ աճելու բոլոր շանսերը: