Facebook ընկերությունը հայտարարել է տվյալների նոր կենտրոնի աշխատանքի մեկնարկի մասին: Հատկանշական է, որ այն առաջին կենտրոնն է, որ բացվում է ԱՄՆ սահմաններից դուրս: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Facebook-ի տվյալների նոր կենտրոնը գտնվում է Շվեդիայի Լուլեա քաղաքի տարածքում: Կենտրոնի տարածքը կազմում է 28 հազար քառակուսի մետր: Facebook-ի օպերացիոն տնօրեն Թոմ Ֆուրլոնգը հայտարարել է, որ այն նախատեսված է Facebook-ի եվրոպացի օգտատերերի սպասարկման համար:
Ընկերությունում հայտնել են, որ նոր կենտրոնի բոլոր տվյալները կպատճենվեն Facebook-ի այլ սերվերային հարթակների վրա, որոնք գտնվում են ԱՄՆ տարածքում: Փորձագետները կարծում են, որ մոտ ժամանակներս տվյալների նման կենտրոնները զգալիորեն կաճեն այնպիսի երկրներում, ինչպիսիք են Իսլանդիան, Ֆինլանդիան, Շվեյցարիան և Կանադան:
Տվյալների նոր կենտրոնում սերվերների հովացումը խնդիր չէ: Այնտեղ միջին տարեկան ջերմաստիճանը կազմում է Ցելսիուսի սանդղակով երկու աստիճան տաքություն, իսկ ամռանը հազվադեպ է բարձրանում 30 աստիճանից:
Շնորհիվ հովացման տնտեսման՝ նոր կենտրոնը էներգետիկ տեսանկյունից աշխարհում ամենաարդյունավետներից մեկն է:









































