Կառավարության այսօրվա նիստում հաստատվել են նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2013/2014 ուսումնական տարվա անվճար ուսուց¬մամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը:
Նախնական մասնագիտական տեղերի թիվը 3994 է, իսկ միջին մասնագիտական տեղերի թիվը` 3882: Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական համակարգում ներկայումս տարվող քաղաքականության փոփոխություն այդ որոշման ընդունմամբ չի ակնկալվում:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի