Ամերիկյան Apple կորպորացիան դիտարկում է նոր iPhone-ի էկրանն ավելի խոշոր դարձնելու և տարբեր գույներով ոչ թանկ մոդելների հաշվին արտադրական շարքն ընդլայնելու հնարավորությունը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ընկերության ծրագրերի ծանոթ աղբյուրներին:
Ինչպես նշվում է՝ այդ հարցի դրական լուծման դեպքում նոր սարքերը կարող են վաճառքում հայտնվել արդեն հաջորդ տարի: Դա կարող է ամերիկյան ընկերությանը մրցակցային առավելություն ապահովել հարավկորեական Samsung-ի դեմ պայքարում: Apple-ը հրաժարվել է մեկնաբանություններից:
Հաջորդ տարի Apple-ը կարող է ներկայացնել iPhone-ի առնվազն երկու նոր մոդելներ, որոնք կունենան ընդարձակ էկրաններ՝ ասում են աղբյուրները:









































