Անգլիայի բանկի ֆինանսական կայունության բաժնի ղեկավար Էնդրյու Հելդեյնը հայտարարել է, որ բրիտանական բանկերը կիբեռհանցագործություններից վախենում են ավելի շատ, քան պարտքային ճգնաժամից: Այս մասին փոխանցում է Vesti-ն:
Ֆինանսական հարցերով խորհրդարանական հատուկ հանձնաժողովի առջև իր հաշվետվությունում նա պատմել է, որ այսօր երկրի 5 խոշոր բանկերը կիբեռհանցագործներից վախենում այնպես, ինչպես կրակից:
Նրա խոսքերով՝ բանկային ոլորտում ցանցահենային հարձակումներից պաշտպանության համակարգերը դեռևս գտնվում են «բեղմնավորման» փուլում: Պատճառն այն է, որ ընկերությունները մի քանի տարի անընդմեջ հիմնական ռիսկ են համարել պարտքային ճգնաժամի ֆոնին տնտեսության դանդաղումը:
Նա հիշեցրել է վերջին երկու տարում աշխարհում տեղի ունեցած կիբեռհանցագործությունների մասին և կոչ է արել իշխանություններին հնարավորինս շուտ մշակել ֆինանսական ոլորտի պաշտպանության նոր ծրագրեր:












































