ՄԱԿ-ի քարտուղարությունը մտադիր է ամրապնդել Գոլանի բարձունքներում տեղակայված խաղաղապահների պաշտպանական ներուժը և նրանց թիվը հասցնել մինչև 1250-ի: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին վկայում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պա Գի Մունի հաշվետվությունը, որն ուղարկվել է կազմակերպության Անվտանգության խորհուրդ:
Զեկույցում գլխավոր քարտուղարը նշել է, որ «հաշվի առնելով ստեղծված հանգամանքները»՝ ինքն անհրաժեշտ է համարում պահպանել խաղաղապահների ներկայությունը, որոնց մանդատն ավարտվում է հունիսի 31-ին: Այս կապակցությամբ Պան Գի Մունն ԱԽ-ին խորհուրդ է տվել վեց ամսով՝ մինչև 2013 թ. դեկտեմբերի 31-ը, երկարաձգել խաղաղապահների ներկայությունը Գոլանի բարձունքներում:
Վերլուծելով Գոլանի բարձունքներում տիրող իրավիճակը՝ Պան Գի Մունը նշել է որ սիրիացի զինվորները շարունակում են մարտական գործողություններ վարել գրոհայինների դեմ ապառազմականացված գոտում՝ վտանգի ենթարկելով «կապույտ սաղավարտներին»: Զեկույցում հիշատակվում է նաև Սիրիայի բանակի և Իսրայելի ինքնապաշտպանության ուժերի միջև տեղի ունեցած փոխհրաձգությունը:
Հիշեցնենք, որ Ավստրիան չորեքշաբթի օրվանից սկսել է դուրս բերել իր խաղաղապահներին Գոլանի բարձունքներում տեղակայված ՄԱԿ ստորաբաժանումներից: Ավստրիան նման որոշում է կայացրել այն պատճառով, որ Սիրիայի մարտական գործողությունները տարածվում են Գոլանի բարձունքների տարածքի վրա:









































