«Բարսելոնա»-ն դիմել է «Ինտեր»-ին` թիմի դարպասապահ Սամիր Հանդանովիչի տրանսֆերը գնելու առաջարկով: Այդ մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Տեղեկությունների համաձայն` կատալոնացիները պատրաստ են 23 մլն եվրո վճարել սլովենացի դարպասապահի իրավունքների դիմաց: Սակայն «Ինտեր»-ի ղեկավարները 30 մլն եվրոյից ոչ պակաս գումար են պահանջում դարպասապահի տրանսֆերի դիմաց:
Ակումբները կշարունակեն բանակցությունները: 2012/13 թվականների մրցաշրջանում Հանդանովիչը 43 հանդիպում է անցկացրել «Ինտեր»-ի կազմում և 61 գոլ բաց թողել:









































