Միլանի «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին աջակցության խոսքեր է հասցեագրել «Ռոմա»-ի 39-ամյա հարձակվող Ֆրանչեսկո Տոտտիին:
«Այն, ինչ այժմ կատարում է Տոտտին, կարող են անել միայն մեծագույն չեմպիոնները: Նա կարող է շատ օգնել թիմին, եթե անգամ պարզապես քայլի: Տոտտին 10 տարի անց էլ նույն տեխնիկան կունենա:
Պատիվ եմ ունեցել խաղալ նրա դեմ, չնայած այն ժամանակ Ֆրանչեսկոն դեռ շատ երիտասարդ էր: Ուրախ եմ, որ Տոտտին դեռ կարողանում է վճռել Ա Սերիայի խաղերի ելքը: Իմ թիմի կազմում առաջինը տեղ կգտներ Տոտտին, այնուհետև` մյուս 10 ֆուտբոլիստները»,- Il Messaggero-ը մեջբերում է Մանչինիի խոսքերը:








































