Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հայտարարությունն այն մասին, որ ամռանը կայանալիք հանրաքվեի արդյունքներով ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի պոտենցիալ դուրս գալը կարող է սպառնալիքի տակ դնել Եվրոպայում խաղաղությունը, ոչ այլ ինչ է, քան հորինվածք։ Նման կարծիք է հայտնել Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնը, որը եվրասկեպտիկների ճամբարի առաջնորդներից մեկն է։
Նրա խոսքով՝ անվտանգությունը Եվրոպայում ապահովում է ՆԱՏՕ-ն, իսկ հնարավոր Brexit-ը ոչ մի կերպ չի ազդի դաշինքի հետ Լոնդոնի հարաբերությունների վրա։
Երկուշաբթի ավելի վաղ Քեմերոնը բրիտանացիներին առաջարկել էր կրկնակի մտածել՝ մինչ ԵՄ-ից դուրս գալու մասին որոշում ընդունելը, որը կարող է սպառնալիք դառնալ մայրցամաքում «խաղաղությանն ու կայունությանը»։









































