Մարզական արբիտրաժային դատարանը (CAS) Միշել Պլատինիի որակազրկումը 6 տարվանից հասցրել է 4-ի։ Այսպիսով՝ Պլատինին 4 տարի չի կարող որևէ տեսակի ֆուտբոլային գործունեություն իրականացնել։
Արբիտրաժային դատարանն ավելի վաղ մեղավոր էր ճանաչել Պլատինիին, ով հայտնվել էր կոռուպցիոն սկանդալի կենտրոնում։
Բացահայտվել էր, որ ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Զեպ Բլատերը 2011թ․ կազմակերպության հաշվից 2 մլն շվեյցարական ֆրանկ էր փոխանցել Պլատինիի հաշվեհամարին, ով ՈւԵՖԱ-ի նախագահն էր։








































