Ֆլորիդայում Բենջամին Միդդենդորֆը մեղադրվում է չիզբուրգերի պատճառով վեճի ժամանակ ավագ եղբորը սպանելու համար՝ հայտնում է Sky News-ը։
«Ես պատահականորեն կրակել եմ իմ եղբորը։ Մենք վիճեցինք, ես վերցրի ատրճանակը և սպանեցի նրան։ Օ, Աստված իմ, այնպես եմ ցավում»,- հայտնել է ամերիկացին՝ 911 զանգահարելով։
Նշվում է, որ ձայնագրության ֆոնին լսվել է կնոջ ձայն, որն ասել է. «Հուսամ՝ քեզ բանտ կուղարկեն»։
Ոստիկանությունում հստակեցրել են, որ վեճը եղբայրների միջև տեղի է ունեցել չիզբուրգերի պատճառով։











































