Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է Լա Լիգայի 37-րդ տուրում «Լևանտե»-ից կրած պարտությունը (2:1):
«Չեմ կարծում, որ երկրորդ գոլը խփելու ցանկություն չունեինք։ «Լևանտե»-ն լավ էր պաշտպանվում։ Ֆուտբոլի գեղեցկությունը նաև այն է, որ կարող ես նման խաղում պարտվել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալուց հետո։ Այնուամենայնիվ, «Բավարիա»-ի հետ խաղն արդարացում չէ։
Ավարտում ենք ֆանտաստիկ մրցաշրջան՝ պայքարելով «Ռեալ»-ի ու «Բարսելոնա»-ի հետ։ Պարտությունից հետո ֆուտբոլիստներիս ասել եմ, որ հպարտանում եմ նրանցով»,- արգենտինացի մասնագետի խոսքերը մեջբերում է AS-ը։
Հիշեցնենք, որ Սիմեոնեն Լա Լիգայում որակազրկված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ «Ատլետիկո»-ն վաստակած 85 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։


































