Պատմության լավագույն բռնցքամարտիկներից մեկը՝ անպարտելի Ֆլոյդ Մեյուեյզերը (49-0, 27 նոկաուտ), ով ավարտել է մարզական կարիերան, չի բացառել, որ բռնցքամարտի շրջանակներում մենամարտելու է UFC-ի աստղ Քոնոր Մաքգրեգորի հետ։
Մեյուեյզերը հայտարարել է, որ Մաքգրեգորի հետ մենամարտի ասեկոսեները տարածել է ինքը։
«Մաքգրեգորի հետ մենամա՞րտը․ հավանականությունը մեծ է։ Նա խոսել է իմ մասին, իսկ մենամարտի մասին ասեկոսեները ես եմ տարածել։ Դա կարող է լինել բռնցքամարտիկի և MMA-ի մարտիկի մենամարտ»,- Մեյուեյզերի խոսքերը մեջբերում է Fight Hype-ը։








































