Բրիտանիայի արքայազն Հարին և ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման կիրակի ամերիկյան Ֆլորիդայում բացել են Invictus խաղերը, որոնք արքայազն Հարին հիմնել է 2014 թ. որպես պատերազմի վետերանների և հաշմանդամների մրցումներ: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
«Նրանց պատմությունները հրաշալի են, քանի որ դրանք յուրահատուկ են: Դրանք կենտրոնացած են այն բանի վրա, թե ինչի կարելի է հասնել, ոչ թե ինչի չի կարելի»,- իր խոսքում ասել է արքայազն Հարին:
Խաղերի նպատակն է մեծացնել հաշմանդամների կարիքների նկատմամբ ուշադրությունը, որոնցից շատերը զրկվել են վերջույթներից, և նրանց օգնել հարմարվել նոր կյանքին: Invictus խաղերը, որոնց կմասնակցի մոտ 500 մարդ, 4 օր կտևեն:













































