«Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսն «Էսպանյոլ»-ի հետ խաղում դուբլ ձևակերպեց իր հաշվին:
Լա լիգայի 34 խաղում ուրուգվայցի հարձակվողը դարձել է 37 գոլի հեղինակ ու շարունակում է գլխավորել եվրոպական թոփ-6 առաջնությունների ռմբարկուների աղյուսակը:
Երկրորդը Զլատան Իբրահիմովիչն է 35 գոլով(29 խաղ), երրորդը՝ Կրիշտիանու Ռոնալդուն՝ 33 գոլ(35 խաղ): Նրանց հաջորդում են Գոնսալո Իգուայինն(33 գոլ, 33 խաղ) ու Ժոնասը(31 գոլ, 32 խաղ):
Նշենք, որ «Ոսկե խաղակոշիկ»-ի համար պայքարում յուրաքանչյուր գոլը, որը գրանցվել է թոփ-5 առաջնություններում, գնահատվում է 2 միավոր, 6-21-րդ առաջնությունների գոլերը՝ 1,5, իսկ մյուսները՝ 1 միավոր:








































