Գերմանական ZSW հետազոտական կենտրոնի մասնագետները հայտարարել են նոր իոնային մարտկոցների մշակման մասին, որոնք հնարավոր կլինի օգտագործել 27 տարի: Մասնագետների խոսքերով՝ 10 հազար անգամ վերալիցքավորվելուց հետո նրանց լիցքավորման տարողությունը կնվազի 15 տոկոսով:
Նման մարտկոցները հատկապես հարմար կլինեն էլեկտրամոբիլների համար: Դրանք կարելի կլինի 3 տասնամյակի ընթացքում վերալիցքավորել ամեն օր՝ առանց տարողունակության կորստի: Բացի այդ, նման մարտկոցները կարելի է օգտագործել նաև արևային և քամու էլեկտրակայաններում: Հետազոտողները ստեղծել են 18650 ձևաչափի մարտկոցների մի քանի նախատիպ: Իսկ թե երբ մարտկոցները վաճառքի կհանվեն, ZSW-ը չի հայտնել:









































