Ծնկի եկած Ադոլֆ Հիտլերի սկանդալային քանդակը Christie’s աճուրդի տան կազմակերպած աճուրդում իրացվել է 17.2 մլն դոլարով։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ նշելով, որ քանդակը իտալացի նկարիչ Մաուրիցիո Կատելանի գործն է։
«Նա» անունը կրող քանդակը, որն ունի 101 սմ բարձրություն, ստեղծվել է 15 տարի առաջ՝ մոմից և խեժից։
Ինքնուս նկարիչ Մաուրիցիո Կատելանը, որն աշխատում է ԱՄՆ-ում, ասել է, որ ցանկացել է ոչնչացնել իր աշխատանքը։ Նրա խոսքով՝ քանդակը պատկերում է չարի մարմնավորում։
Այդուհանդերձ, քանդակի վաճառքը դարձել է Կատելանի անձնական ռեկորդը. մինչ այդ վաճառված նրա ամենաթանկ գործն իրացվել է 7.9 մլն դոլարով։








































