Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեի կարծիքով` Եվրոպայի 2016 թվականի առաջնությանը ֆավորիտներ չկան: Իսպանացիները հանդես կգան նույն խմբում Խորվաթիայի, Չեխիայի և Թուրքիայի ընտրանիների դեմ:
«Եթե վերլուծենք խմբերի կազմերը, ապա մենք հեշտությամբ կգտնենք ֆավորիտների: Խորվաթիայի ընտրանու կազմում, օրինակ, հանդես են գալիս հիանալի ֆուտբոլիստներ: Իսկ Իտալիայի, Բելգիայի, Պորտուգալիայի խմբում խաղում է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստը:
Կան նաև այլ թիմեր, որոնք կարող են անակնկալներ մատուցել: Վատագույնն, ինչ կարող ենք անել, մրցակիցներին թերագնահատելն է»,- A Bola-ը մեջբերում է Դել Բոսկեի խոսքերը:





































