Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վալերի Ալեքսանյանը մեկնաբանել է աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայացած Դանիայի ընտրանու դեմ խաղը:
«Մենք միասնական էինք: Իսկ երբ հաջողվում է գոլեր խփել, մնում է միայն լավ խաղալ պաշտպանությունում: Դանիացիներին ստիպեցինք փոխել ձեռագիրը:
Իհարկե, ուրախ եմ, որ հաղթեցինք: Դանիան հզոր մրցակից է: Բայց չեմ կարող մոռանալ Մալթայի ընտրանու դեմ խաղում կրած պարտության մասին»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում Ալեքսանյանի խոսքը:








































