Լոնդոնի նոր քաղաքապետ Սադիկ Հանը որպես քաղաքագլուխ իր առաջին պաշտոնական քայլը կատարել է` այցելելով Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված արարողությանը, հայտնում է Haaretz-ը:
Հիշատակի արարողությանը մասնակցել են Լոնդոնի հրեական համայնքի հազարավոր մարդիկ` այդ թվում 150 մարդ, ովքեր վերապրել են Հոլոքոստը: Հավաքվածների առջև ելույթ է ունեցել հրեական տարրական դպրոցների 5 երգչախումբ:
Ինչպես գրում է պարբերականը` լեյբորիստ Սադիկ Հանը Լոնդոնի քաղաքապետի պաշտոնում իր նախընտրական քարոզարշավում քննադատության է ենթարկվել պահպանողականների կողմից, ովքեր ձգտել են նրան ներկայացնել որպես իսլամական ծայրահեղականության ջատագով, ինչպես նաև բացահայտել լեյբորիստական կուսակցությունում հակասեմիտիզմի դեպքեր, որի անդամ է Հանը:









































