Քերի Մելիգանը հրաժարվել է «Ռոդեմ» ֆիլմում մարմնավորել Հիլարի Քլինթոնին, հաղորդում է The Hollywood Reporter-ը:
Դերասանուհու հրաժարվելու պատճառը չի նշվում, դրա փոխարեն հաղորդվում է, որ նա ներկայում պատրաստ չէ «նվիրվել դերին»:
«Ռոդեմ» ֆիլմի պրոդյուսերները մոտ ապագայում ծրագրում են փոխարինողի գտնել: Որպես հավակնորդներ են դիտարկվում Սքառլետ Յոհանսոնը, Ջեսիկա Չեսթեյնն ու Էմմա Սթոունը:
Այն մասին, որ Մելիգանին առաջարկել են դեր «Ռոդեմում», հայտնի է դարձել հունիսի սկզբին: Այն ժամանակ հաղորդվում էր, որ ֆիլմի բեմադրությամբ կզբաղվի Ջեյմս Փոնսոլդը:
Ֆիլմը պատմելու է Քլինթոնի երիտասարդության ու քաղաքական կարիերայի մասին: «Ռոդեմը» Քլինթոնի ազգանունն էր մինչ ամուսնությունը:
Այսօրվա դրությամբ Մելիգանի վերջին դերակատարումը կինոյում ռեժիսոր Բազ Լուրմանի «Մեծն Գեթսբի» ֆիլմում է:








































