Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Գիլարդը «կնատյաց» է որակել զվարճալի մենյուն, որը հյուրերին է տրվել ընդդիմադիր Լիբերալ կուսակցության բանկետի ժամանակ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Կերակրատեսակների շարքում եղել է «Ջուլիա Գիլարդի տապակած լորը », որի նկարագրությունում հիշատակվել է «փոքր կրծքի» և «հաստ ազդրերի» մասին:
Լիբերալների առաջնորդ Թոնի Էբոտը դատապարտել է մենյուում տեղ գտած հումորը:









































