Saturday, 27 06 2026
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն

Թուրքական ցնցումը Եվրոպային լարվածության մեջ է պահում. Die Welt, Գերմանիա

Այն, ինչ այս օրերին տեղի է ունենում Բոսֆորում՝ կարելի է անվանել «ապագային ուղղված շրջադարձ դեպի անցյալ»: Նման հակասություններից գլուխ հանելու ունակ «ուժեղ մարդը» Ռեջեփ Թայիփ Էրդողանն է: Նա Թուրքիայի իշխող կուսակցության առաջնորդն է, նախագահը և գլխավոր գաղափարախոսը, որ ձգտում է օգտագործել Աթաթուրքի ներմուծած աշխարհիկ ավանդույթները որպես նորարարության քարշող ձի, «մաքրել» Թուրքիայի հիմնադրումից գոյություն ունեցող մութ պետությունը և օգտագործել այն որպես տեխնոկրատական գործառույթ:

Միաժամանակ, նա ցանկանում է ԵՄ-ի համար մնալ որպես անհրաժեշտ երկիր՝ ավելի շատ ելնելով տնտեսական և տեխնիկական բնույթի պատճառներից, քան ժողովրդավարությանը ձգտելու մղումներից: Նա, ով ապագայում Էրդողանի հետ բանակցություններ պետք է վարի, պետք է ամուր նյարդեր ունենա՝ հաշվի առնելով, որ Թուրքիան իրավական պետություն չէ, և այնտեղ բացակայում են խոսքի ազատությունը և այն, ինչ ընդունված է անվանել «արևմտյան արժեքներ»:

ԵՄ-ի անդամ բոլոր երկրների համար, առաջին հերթին Գերմանիայի համար կարևոր է, թե ապագայում Թուրքիայում ի՞նչ ավանդույթներ կարմատանան, որքա՞ն կանխատեսելի կլինի Անկարայի կառավարությունը, աշխարհաքաղաքական ի՞նչ նպատակների համար այդ երկիրը կձգտի օգտագործել երեք մայրցամաքների միջև առկա իր դիրքը, և վերջապես՝ միգրացիոն ճգնաժամի համատեքստում խնդիրների՞, թե՞ դրանց լուծումների մաս կդառնա նա: Առևտրի քաղաքականության մեջ Էրդողանը անգերազանցելի վարպետ է:

Կհաստատվի՞ արդյոք կայունություն Կովկասից մինչև Սինա, թե՞ ցնցումները կշարունակվեն և կհանգեցնեն եվրոպացիների ամենահամարձակ հույսերի փլուզմանը: Բրյուսելի և Բեռլինի համար այս հարցը շատ կարևոր է, և դրա պատասխանը կարևոր նշանակություն ունի Ատլանտյան օվկիանոսի երկու ափերի համար:

Վերջին հակամարտությունները երեկ չեն ծագել: Այն, ինչին ձգտում է Էրդողանը՝ առանց «քեմալիզմի» ուժեղ պետությունն է, բարեկեցության արևմտյան մակարդակը՝ առանց արևմտյան արժեքների և ղեկավարվող ժողովրդավարությունը: Միաժամանակ նա ուզում է «բուժել» Թուրքիան նրա «ծննդյան շրջանի վնասվածքից»՝ Օսմանյան կայսրության, խալիֆաթի և ավանդական բարեպաշտության փլուզման հետևանքներից, ինչպես նաև օգուտ քաղել «վերևից հեղափոխությունից», որի օգնությամբ Քեմալ փաշա Աթաթուրքը «Բոսֆորի հիվանդ ծերունուն» վերածեց ժամանակակից պետության»:

Երբ «ամբողջ հասակով» կանգնում է ժառանգության հարցը, ամեն տեղ են վեճեր ծագում, սակայն ոչ մի տեղ դրանք այնքան հիմնային, անկանխատեսելի և բազմակողմանի չեն, որքան Թուրքիայում:

Անցյալում են մնացել ժամանակները, երբ Գյոթեի հնչեցրած «Հեռավոր Թուրքիայում» արտահայտությունը նշանակում էր վերացական հակամարտություններ ինչ-որ տեղ՝ աշխարհի ծայրում: Այժմ Թուրքիան իր աշխարհաքաղաքական դիրքի և սեփական Սահմանադրության վիճելի դրույթների շնորհիվ Եվրոպայի մաս է կազմում, սակայն դա չի կարելի ասել մնացած բոլոր գործոնների վերաբերյալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում