Հարավային Ֆլորիդայում սեփական տան տանիքից պատահաբար ընկնելուց հետո 70-ամյա կնոջ տեսողությունը վերականգնվել է. նա վերջին 20 տարին կույր է եղել: Այս մասին հայտնում է Sky News-ը:
«Առավոտյան ես անկողնուց վեր եմ կենում և տեսնում, թե ինչպես են արևի ճառագայթները անցնում ծառերի միջով: Դա այնքան հուզիչ է»,- ասել է նա:
1995 թվականին ավտովթարի հետևանքով Մերի Էն Ֆրանկոն զրկվել է տեսողությունից՝ կապված ողնաշարի վնասվածքի հետ: Տանիքից ընկնելուց հետո նա վնասել է պարանոցը և վիրահատվել, որից հետո վերականգնվել է նրա տեսողությունը:









































