Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Գերմանիայի Բունդեսլիգայի 33-րդ տուրում Մյունխենի «Բավարիա»-ն արտագնա խաղում 1:2 հաշվով առավելության հասավ «Ինգոլշտադ»-ի նկատմամբ: Հյուրերի կազմում դուբլ ձևակերպեց լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին:
Այդ հաղթանակից հետո Պեպ Գվարդիոլայի թիմը վաստակած միավորների թիվը հասցրեց 85-ի՝ 4-րդ անգամ անընդմեջ դառալով Գերմանիայի չեմպիոն:
«Բավարիա»-ն առաջին ակումբն է, որը Բունդեսլիգայի չեմպիոն է դարձել 4 անգամ անընդմեջ: Բացի այդ, մյունխեցիները թարմացրել են սեփական ռեկորդը Բունդեսլիգայի 1 մրցաշրջանում հաղթանակների քանակով (25 հաղթանակ):







































