Sunday, 05 07 2026
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը

Սերժ Սարգսյանը հյուրընկալել է արգենտինահայ մի խումբ բարերարների

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 7-ին ընդունել է արգենտինահայ մի խումբ բարերարների, ովքեր «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համագործակցությամբ շուրջ ութ տարի Հայաստանում բարեգործական ծրագրեր են իրականացնում, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 3.5 միլիոն ԱՄՆ դոլար: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին, բարձր գնահատել նրանց հայրենանվեր գործունեությունը և մեր ժողովրդի անունից շնորհակալություն հայտնել անցած տարիների ընթացքում բարերարների կողմից տարբեր ոլորտներում իրականացված աշխատանքների համար:

Սերժ Սարգսյանը ջերմությամբ է հիշել 2014թ. հուլիսին Արգենտինա կատարած իր պաշտոնական այցը, նշելով, որ այդ ընթացքում առիթ ունեցավ ականատես լինելու, թե Արգենտինայում հայության նկատմամբ որքան մեծ հարգանք կա, և ինչ բարձր համբավ են նրանք վայելում այդ երկրում: Այդ ամենը, ըստ Նախագահի, ոգևորության և հպարտության զգացում են առաջացնում, իսկ Բուենոս Այրեսի Արմենիա փողոցը, նրա համոզմամբ, հայության կազմակերպվածության իսկական օրինակ կարող է ծառայել աշխարհի շատ հայ համայնքների համար:

Հանրապետության Նախագահը կարևորել է Հայաստանի անկախացումից ի վեր արգենտինահայերի ներդրումը նաև Հայրենիքի զարգացման ու հզորացման գործում: Նկատի առնելով, որ հանդիպմանը ներկա բարերարները տարբեր ոլորտներում հաջողությունների հասած հայտնի գործարարներ են՝ Նախագահը նրանց հետ քննարկել է մեր երկրի տնտեսության համար հեռանկարային ոլորտներում գործարարների կողմից ձեռնարկություններ հիմնելու հնարավորությունը, որը նոր աշխատատեղերի բացման, երկրի տնտեսության մեջ ներդրումների ներգրավման տեսանկյունից մեծապես օգտակար կլինի ինչպես պետությանը, ա յնպես էլ գործարարներին:

Արգենտինահայ բարերարները գոհունակությամբ են արձանագրել, որ Հայաստան իրենց այցելությունների ընթացքում տարեցտարի դրական փոփոխություններ են նկատում, և իրենք ևս մտորում են բարերարությունից աստիճանաբար անցնելու տարբեր ոլորտներում ներդրումների իրականացնելունը: Այս ուղղությամբ ՀՀ Նախագահի հետ անկեղծ քննարկումներն արգենտինահայ համայնքի ներկայացուցիչները ոգևորիչ և օգտակար են համարել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում