Հնդկաստանի հարավային Կալպակամ քաղաքի Բհաբհա գիտահետազոտական կենտրոնի գիտնականները գտել են ծովի ջուրը խմելու դարձնելու մեթոդը՝ հայտնում է NDTV հեռուստաալիքը:
Սարքավորումը օգտագործում է միջուկային ռեակտորի գոլորշին ծովի ջուրը մաքրելու համար: Սարքը օրական տալիս է 6.3 միլիոն լիտր ջուր: Հեռուստաալիքի լրագրողը փորձել է այդ ջուրը և ասել, որ այն սովորական թարմ ջրի համ ունի:
Նշվում է, որ այդպիսի սարքավորում արդեն տեղադրված է Հնդկաստանի մի քանի նահանգներում:








































