Իսրայելում տղամարդը դատի է տվել Աստծուն այն բանի համար, որ վերջինս իր նկատմամբ եղել է «չափազանց անարդար», հայտնում է The Times of Israel-ը: Նիստի արձանագրությունում նշված է, որ «Աստված չի ներկայացել նիստին»:
Հայցվորը հայտարարել է, որ Աստված չափազանց դաժան է գտնվել իր նկատմամբ վերջին երեք տարիների ընթացքում, սակայն չի նշել, թե որոնք են իր խնդիրները: Դատավորն իր հերթին դիմումը համարել է ծիծաղելի և տղամարդուն խորհուրդ տվել «այլ վայրում օգնություն ստանալ»:








































