Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի Մադրիդի «Ատլետիկո»-ի դեմ խաղից հետո Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ակումբի բժշկական շտաբին հայտնել է իր դժգոհությունների մասին:
Պատասխան խաղում մյունխենցիները հաղթեցին 2:1 հաշվով, սակայն չկարողացան եզրափակչի ուղեգիր նվաճել: Խաղի ավարտից հետո Գվարդիոլան դժգոհել է բժիշկների աշխատանքից` օրինակ բերելով մադրիդցիների բժշկական շտաբը, որը կարողացավ շատ արագ շարք վերադարձնել թիմի պաշտպան Դիեգո Գոդինին:
Daily Mail-ի տեղեկությունների համաձայն` վիճաբանությունը հանդարտեցնելու նպատակով ստիպված է եղել միջամտել Ռոբենը: Հիշեցնենք, որ 2015 թվականին Գվարդիոլայի հետ տարաձայնություններ ունենալու պատճառով մյունխենյան ակումբից հեռացել է բժիշկ Մյուլեր-Վոլֆարտը, ով շուրջ 40 տարի աշխատել էր ակումբում:








































