Փորձելով ստանալ ավելի մեծ իշխանություն՝ Էրդողանը զտումներ իրականացրեց դատական մարմիններում, ձերբազատվելով թշնամիներից՝ բանտարկեց լրագրողներին, ճնշեց հակակառավարական ակցիաները, այժմ նա իշխանությունից հեռացրեց իր մերձակա քաղաքական դաշնակից Ահմեդ Դավութօղլուին, ով փորձեր ձեռնարկեց նախագահին սանձահարելու համար, ինչն էլ լցրեց նախագահի համբերության բաժակը:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հեռանալով ավարտվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման տխրահռչակ փորձը, քանի որ դրանց ճարտարապետը հենց Դավութօղլուն էր: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում, անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Դավութօղլուի հրաժարականին, այսպիսի տեսակետ հայտնեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:







































