Կոլումբիայի ազգային թիմի հարձակվող Ռադամել Ֆալկաոն, ով 7-րդ գոլն է խփել 2014 թվականի Մունդիալի ընտրական փուլում, նշել է, որ կարևորն իր թիմի հերթական հաղթանակն է, իսկ անձնական նվաճումները երկրորդ տեղում են:
«Անձնական արդյունավետությունն ինձ համար երկրորդ տեղում է: Շատ ավելի կարևոր է աշխարհի առաջնության ուղեգիր ձեռք բերել: Մենք հիանալի խաղ ցուցադրեցինք Պերուի ընտրանու դեմ:
Ուրախալի է, որ Կոլումբիայի հավաքականը սովորել է համբերատար լինել, հարմար պահի սպասել մրցակցի դարպասի մոտ»,- նշել է Ֆալկաոն:






































