Thursday, 04 06 2026
Նիժնի Տաբռի բնակիչը պատերազմի ժամանակ հեռվից հայրենասիրական կենացներ է խմելու․ Ռուբինյան
Հայկական մթերքի սահմանափակումները պայմանավորված են ֆիտոսանիտարական նորմերով. Գալուզին
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է
13:10
ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ
«Ուժեղ տղերքը» ադրբեջանական երաժշտության տակ պատռում էին Հայաստանի քարտեզը. Բաբաջանյան
Արդյո՞ք մենք գումար ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեր դեմ կռվել. Օվերչուկը՝ Հայաստանի մասին
ՀՀ-ն ու ԱՄՆ-ը նպատակ ունեն սեղմ ժամկետում ապահովել տեղում TRIPP-ի իրագործումը. ԱԳՆ
Հացադուլը անձի իրավունքն է․ ՄԻՊ-ն անդրադարձել Արթուր Օսիպյանի գործին
12:30
Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին
Ընդդիմության խոսույթները ջախջահված են․ ԹՐԻՓՓ ի վերաբերյալ ՀՀ ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվել է․ վարչապետ
12:20
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը
«Ռուդիկը էդքան մարդ վերբովկա արել ա, մալադեց»․ «Ուժեղ Հայաստան»-ում կրկին ընտրակաշառք են բաժանել․ՀԿԿ
Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ
Իսկ Պարսկաստանի պատմությունը Ավարայր չի ճանաչում
11:50
Հայաստան և Ադրբեջան հակամարտությունն ավարտվեց. Ռուբիո
Քաղաքացին ընտրելու է՝ Հայաստանը պետք է լինի «Նիժնի Տապռի» գյուղ, թե՞ Հայաստանի Հանրապետություն
Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը
Արտահանման շուկաների դիվերսիկացում է սպասվում․ կառավարությունն ընդունեց որոշումը
Հայկական արտադրանքի դեմ միջոցառումները նորմալ գործընթաց են. Օվերչուկ
ԵՄ ում արդեն պատրաստ են ընդունել մեր մի շարք ապրանքներ, բայց ստանդարտի հարց է առաջանալու․ Միրզոյան
Հավանություն է տրվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
ՀՀ-ում արտադրված ցանկացած գյուղատնտեսական ապրանք արտահանվելու է՝ անկախ որևէ արհեստական խոչընդոտներից
11:10
Թրամփը հայտարարել է, որ գոհ է Իրանի հետ բանակցությունների ընթացքից
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունից օրեր առաջ զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել Մեխիկոյում
Մայիսին Հայաստան է այցելել 199,541 զբոսաշրջիկ
Այս պահին 50-ից ավելի հասցեներում իրականացվում են խուզարկություններ․ ՔԿ
Արագածոտնի մարզում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի և մարզպետի հանդիպումը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հերթական բեռները կուղարկվեն Հայաստան
Ռուսահայերի «ուխտագնացությամբ» և պատժամիջոցներով Մոսկվան շարունակեց ՀՀ շրջափակումը

Դատախազի կամայական որոշումը կարող է կործանել անմեղ երիտասարդին (տեսանյութ)

Գլխավոր դատախազության շենքի դիմաց оրեր շարունակ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղից եկած Դանիելյանների ընտանիքի անդամները, ովքեր պահանջում էին տեսակցություն ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ: Նրանց պահանջը մեկն է՝ 2008 թվականին տեղի ունեցած ավտովթարի վերաբերյալ դատարանում արդարացի վճիռ կայացնել:

Դանիելյանների ընտանիքից Մկրտիչ Դանիելյանը 2008 թվականի հոկտեմբերի 25-ին Աղավնաձորից Հրազդան գնալու ճանապարհին գտնվել է «Մերսեդես-Բենց Ե 320» մակնիշի ավտոմեքենայում, որը վթարի է ենթարկվել՝ բախվելով «Վազ 21-06» մակնիշի մեկ այլ մեքենայի, ինչի հետևանքով երկու հոգի զոհվել են, երկուսը՝ վիրավորվել՝ Մկրտիչ Դանիելյանը և «Մերսեդեսի» տերը՝ Գագիկ Հովսեփյանը:

Ըստ անցկացված չորս փորձաքննությունների արդյունքներից երեքի՝ Մկրտիչ Դանիելյանը նստած է եղել վարորդի կողքին, իսկ մեկում ասվում է, որ երկուսն էլ կարող էին ղեկին եղած լինել, ավելի մեծ է հավանականությունը, որ Մկրտիչ Դանիելյանն է եղել վարորդը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Մկրտիչն ասաց, որ վթարի ժամանակ ինքը վարորդի կողքի աջ նստատեղից դուրս է շպրտվել տասը մետր և հիվանդանոցում յոթ օր եղել է կոմայի մեջ: Այդ ընթացքում հարցաքննվել է Գագիկ Հովսեփյանը, ով հաստատել է, որ ղեկին է եղել: Սակայն միայն առաջին երկու ցուցմունքներում է դա խոստովանել, դրանից հետո նրա բոլոր ցուցմունքներում ասվում է, որ ինքը ղեկին չի եղել: Դատախազ Հակոբ Մարտիրոսյանը՝ հիմնվելով այն փորձաքննության և մեղադրող կոմղմերի վկայությունների վրա, եկել է այն եզրակացության, որ երկուսն էլ կարող էին ղեկին եղած լինել, արդարացրել է Գագիկ Հովսեփյանին և մեղավոր ճանաչել Մկրտիչ Դանիելյանին:

Դատարանում արդեն ընթերցվել է վերջնական ճառը, գործը գտնվում է վերջնական՝ երրորդ փուլում, մեղադրող կողմը պահանջում է 7 տարվա ազատազրկում:

Նշենք, որ մահացողներից մեկը ընտանիքի մինուճար որդի է, մյուսը՝ նրա մորեղբայրը: «Առաջին լրատվական»-ը զրուցեց նաև Հակոբ Մարտիրոսյանի հետ, ով մանրամասն ներկայացրեց գործը, ասաց, որ մեղադրող կողմի վր սպառնբալիքներ են եղել, Դանիելյաններն անգամ իրեն կաշառք են առաջարկել, որը չի վերցրել և դրա համար էլ Դանիելյանները կենտրոնացել են իր անձի վրա:

Ինչ վերաբերում է դատախազություն մտնելուն, ապա Դանիելյանների ընտանիքից ներս թողեցին միայն Մկրտիչ Դանիելյանին, ում պատասխանել էին, թե հիմա արդեն ուշ է, վճիռը կայացնելուց հետո կդիմեք Վճռաբեկ դատարան:

Պատասխանն իրարանցում առաջացրեց դրսում, ընտանիքը չի ուզում սպասել, մինչև նոր հնարավորություն ունենան Վճռաբեկ դատարանին դիմելու: Նրանք հայտարարեցին, որ գնալու են մինչև վերջ, Աղվան Հովսեփյանի հետ հանդիպելու համար դիմում գրեցին, իրենց խոսքով՝ պետք լինի՝ նստացույց էլ կանեն:

Հավելենք, որ դեպքի վերաբերյալ «Առաջին լրատվական»-ն անցկացնում է լրագրողական հետաքննություն, շուտով կներկայացնենք դեպքի հետ կապված երկու կողմերի տեսակետերն էլ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում